Միացյալ Նահանգներ

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել

2 րոպեի ընթերցում

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որի նպատակն է արգելել «ծննդաբերության նպատակով տուրիզմի» պրակտիկան, որը ենթադրում է երկիր ժամանում՝ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխան ավտոմատ կերպով ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:

Նախագահն ստորագրել է ևս մեկ հրամանագիր, որը նույնպես վերաբերում է ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքին։ Ըստ փաստաթղթի՝ ավտոմատ կերպով քաղաքացիության իրավունք չեն ունենա «ԱՄՆ-ի օտարերկրյա թշնամիները, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամները», դիվանագետների երեխաները և այլ ճանաչված միջազգային կազմակերպությունների աշխատակիցների երեխաները։

The Hill պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ հրամանագրերն, «ըստ երևույթին, փորձ են՝ շրջանցելու Գերագույն դատարանի վերջերս կայացրած վճիռը», որով հունիսին հաստատվել է ըստ ծննդյան քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքի պաշտպանությունը և արգելափակվել է Թրամփի՝ քաղաքացիության ավտոմատ ստացումը սահմանափակող  հրամանագիրը, որը հրապարակվել է նրա երկրորդ նախագահական ժամկետի առաջին օրը` 2025 թ. հունվարի 20-ին։ Այդ հրամանագրով դադարեցվում էր ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիության ավտոմատ տրամադրման պրակտիկան, եթե ծնողները երկրում են գտնվում անօրինականորեն կամ կարճաժամկետ վիզաներով։

Հունիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ ըստ ծննդյան ամերիկյան քաղաքացիության ավտոմատ ստացման իրավունքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագիրն անօրինական է։

Ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 1-ին բաժնում, որն ընդունվել է 1868 թվականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում