Միացյալ Նահանգներ

Թրամփը համարում է, որ դեռ վաղ է որոշում կայացնել Վենսին որպես հաջորդ նախագահի թեկնածու աջակցելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը համարում է, որ դեռ վաղ է որոշում կայացնել Վենսին որպես հաջորդ նախագահի թեկնածու աջակցելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է որոշում կայացնել նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետական ​​ թեկնածուի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Թրամփին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքը Հանրապետական կուսակցության դոնորներին ասել է, որ նրանք պետք է 2028 թվականի ընտրություններում աջակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Լրագրողը հարց է հնչեցրել՝ արդյոք Թրամփը պաշտոնապես աջակցում է Վենսին։

«Ոչ։ Ես այդ մասին քիչ առաջ եմ լսել։ Կարծում եմ՝ նա հրաշալի է, բայց դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար», - ասել է Թրամփը։

Ամերիկյան լրատվամիջոցները հաճախ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանում են հիմնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող են առաջիկա ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում