Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Patriot համակարգերը հարկավոր են ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Patriot համակարգերը հարկավոր են ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն անհրաժեշտ են ոչ միայն Ուկրաինային, այլև Միացյալ Նահանգներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Լրագրողները խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունները, որ Կիևին խիստ անհրաժեշտ են Patriot հակահրթիռային համակարգեր և հեռահար հրթիռներ։

«Մեզ նույնպես հրթիռներ են անհրաժեշտ», - ասել է նա՝ հավելելով, որ իրեն նախորդող նախագահ Ջո Բայդենը Կիևին տվել է 300 միլիարդ դոլարի զինամթերք։

Նա նշել է, որ իր առաջին նախագահության ժամկետի ավարտից հետո զենքի պահեստները լիքն էին, սակայն դրանց մեծ մասը սպառվել է պաշտոնից իր հեռանալուց հետո։ Թրամփը միևնույն ժամանակ պնդել է, որ այժմ վերակառուցում է այդ ամենը, և որ ԱՄՆ-ն դեռևս բավարար զինամթերք ունի իր զինանոցում։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և առաջընթաց է գրանցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում