Իրան

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

1 րոպեի ընթերցում

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ իրանցի բանակցողները չեն պլանավորում անհապաղ այցելել Կատար կամ Պակիստան, որոնք միջնորդում են Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման վերաբերյալ խորհրդակցությունների համար։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք այս երկրներ այցելելու ծրագրեր չունենք։ Այնուամենայնիվ, Պակիստանը և Կատարը շարունակում են լարվածությունը նվազեցնելու իրենց ջանքերը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես կապ է պահպանում նրանց հետ և կարծիքներ է փոխանակում», - Բաղայիի խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում