Հայտնի են բրիտանական BAFTА կինոմրցանակաբաշխության հաղթողները

3 րոպեի ընթերցում

Բրիտանական կինոակադեմիայի BAFTА մրացանակաբաշխության ընթացքում ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի «One Battle After Another» («Պայքարը պայքարից հետո») ֆիլմը միանգամից 6 մրցանակ է տարել՝ դառնալով երեկոյի ամենատիտղոսակիր կինոժապավենը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղափոխականների մասին պատմող ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն կինեմատոգրաֆիա», «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ Ֆիլմի դերակատարներից Շոն Պենը հաղթել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

«Sinners» («Մեղավորները») ֆիլմը, որի պրոդյուսերների շարքում է ամերիկահայ Սև Օհանյանը, հաղթել է երեք անվանակարգում՝ «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն երաժշտություն», ինչպես նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Վունմի Մոսակուի մարմնավորած կերպարի համար։

Շեքսպիրի ընտանեկան ողբերգության մասին պատմող «Hamnet» («Համնետ») դրամայում մարմնավորած կերպարի համար դերասանուհի Ջեսի Բաքլին հաղթել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Երեկոյի ամենամեծ անակնկալներից է եղել «Լավագույն դերասան» անվանակարգում Ռոբերտ Արամայոյի հաղթանակը՝ «I Swear» («Ես հայհոյում եմ») ֆիլմի համար։ Նույն անվանակարգում էին առաջադրված դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Թիմոթի Շալամեն, Մայքլ Բ․ Ջորդանը։  

Շալամեի կենտրոնական դերակատարությամբ «Marty Supreme» («Հրաշալի Մարթի») սպորտային դրաման երեկոյի ընթացքում որևէ մրցանակ չի շահել։

Ռեժիսոր Գիլյերմո դել Տորրոյի «Ֆրանկենշտեյն» ֆիլմը երեք մրցանակ է տարել արտադրական դիզայնի, կոստյումների դիզայնի, ինչպես նաև դիմահարդարման համար։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել նորվեգական «Sentimental Value» («Զգայական արժեք») ֆիլմը։

«Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգում հաղթել է Ջեյմս Քեմերոնի «Avatar: Fire and Ash» («Ավատար․ կրակ և մոխիր») ֆիլմը, իսկ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Zootopia 2»-ն («Զուուտոպիա 2»)։

Հայերեն Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել