Հնդկաստանը դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին

1 րոպեի ընթերցում

Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այն պաշտոնապես հանձնել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Այս անգամ մատակարարվել է 21 600 դեղապատիճ։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է Հայաստան–Հնդկաստան համագործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես առողջապահության ոլորտում։ Նա ընդգծել է, որ բարեգործական այս նախաձեռնությունը էական նշանակություն ունի թալասեմիայով ապրող երեխաների բուժման համար, հատկապես, որ կենսական նշանակության դեղամիջոցը տրամադրվում է անվճար։ Միաժամանակ, կարևորվել է գործընկերության ընդլայնումը և նոր համատեղ ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ պացիենտների բուժման արդյունավետության բարձրացման։

Այցի ընթացքում կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց, ներկայացվել են կենտրոնի աշխատանքները և բուժական հնարավորությունները։

Հայերեն

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

Վազգեն Թևանյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի ոսկու համար

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

COP17. կրճատելով թափոնը` խնայել բնական ռեսուրսները. ինչ է առաջարկում վերամշակող ընկերությունը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ