Հայաստան

Հնդկաստանը դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին

Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այն պաշտոնապես հանձնել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Այս անգամ մատակարարվել է 21 600 դեղապատիճ։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է Հայաստան–Հնդկաստան համագործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես առողջապահության ոլորտում։ Նա ընդգծել է, որ բարեգործական այս նախաձեռնությունը էական նշանակություն ունի թալասեմիայով ապրող երեխաների բուժման համար, հատկապես, որ կենսական նշանակության դեղամիջոցը տրամադրվում է անվճար։ Միաժամանակ, կարևորվել է գործընկերության ընդլայնումը և նոր համատեղ ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ պացիենտների բուժման արդյունավետության բարձրացման։

Այցի ընթացքում կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց, ներկայացվել են կենտրոնի աշխատանքները և բուժական հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում