Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում, բայց ԱՄՆ կառավարության քաղաքականությունը գնահատում է որպես թշնամական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է MS Now հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Նախ և առաջ, մենք ամերիկյան պետությունը, ամերիկացիներին թշնամի չենք համարում։ Բայց մենք որպես թշնամական ենք գնահատում ԱՄՆ կառավարության քաղաքականությունն Իրանի նկատմամբ», - նշել է Արաղչին՝ հավելելով, որ Թեհրանը տեսնում է Իրանի շուրջ ԱՄՆ-ի կողմից ռազմական ներկայության ընդլայնումը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ էին ընթանում, երբ 2025 թ. ամռանը հարվածներ հասցվեցին Իրանին և երկրի միջուկային օբյեկտներին։

«Մենք ամերիկյան վարչակազմի հետ շփումների լավ փորձ չունենք…. Այն պահին, երբ այդ ընկալումը փոխվի, այն պահին, երբ մենք լավ արդյունքի հասնենք, ունենանք համաձայնագիր, որն ԱՄՆ վարչակազմը և ԱՄՆ ժողովուրդը կհարգեն, կարծում եմ՝ իրավիճակը կսկսի փոխվել։ Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է հակառակ կողմից», - ասել է Արաղչին։

Դիվանագետը հավելել է, որ եթե իրանցի ժողովրդի հետ խոսեն հարգանքով, ապա իրենք նույն կերպ կպատասխանեն։

«Բայց եթե դուք մեզ հետ խոսեք ուժի լեզվով, ապա մենք նույն կերպ կպատասխանենք։ Ես կարծում եմ, որ իրանցիներն ապացուցել են, որ հպարտ ժողովուրդ են։ Մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ հարգանք են ցուցաբերում։ Եթե մեզ հետ խոսեն այդ ձևով, ապա կտեսնեն արդյունքը», - ասել է Իրանի արտգործնախարարը։

Հայերեն

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը