Եվրոպա

Հունգարիան Ուկրաինային սպառնացել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցմամբ

2 րոպեի ընթերցում

Հունգարիան Ուկրաինային սպառնացել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցմամբ

Հունգարիայի կառավարությունը հնարավոր է համարում  Ուկրաինային գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման  դադարեցումը դիզելային վառելիքի մատակարարումների դադարեցումից անմիջապես հետո՝ ի պատասխան Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման արգելափակման:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը՝ նշելով, որ Ուկրաինայի իշխանությունների գործողություններն անընդունելի են:

Նա հիշեցրել է, որ փետրվարի 18-ին Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային դիզելային վառելիք չի մատակարարի այնքան ժամանակ, մինչև չվերականգնվի  նավթի փոխադրումը «Դրուժբա» խողովակաշարով:

«Մենք նաև ուսումնասիրում ենք էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների դադարեցման հնարավորությունը», - ասել է Գույաշը:

Ուկրաինայում «Դրուժբա» խողովակաշարի վնասումը հանգեցրել է նավթի մատակարարման խափանման նաև դեպի Սլովակիա։ Սլովակիայի կառավարությունը նավթարդյունաբերության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին փետրվարի 18-ին սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում