Եվրոպա

Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումները, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները դադարեցվեն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Եթե Զելենսկին զգա, որ սա ոչ մի արժեք չունի, որ դա իրեն հարկավոր չէ, ապա մենք կարող ենք որոշում ընդունել հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման բնագավառում համագործակցությունից», - ասել է Ֆիցոն մամուլի ասուլիսում։

Վերջին շրջանում Սլովակիայի և Ուկրաինայի հարաբերությունները լարվել են «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման դադարեցման պատճառով։ Մատակարարումների դադարեցումը պայմանավորված է հարվածների պատճառով խողովակաշարի կրած վնասներով և Սլովակիայում էներգետիկ ճգնաժամ է առաջացրել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում