«Ֆրանսերեն» առարկայի համար 2027–2028 ուստարում կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։

Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։

Կարևորելով համաձայնագրի ստորագրումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն կարևոր քայլ է կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության խորացման ճանապարհին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված դպրոցներում ֆրանսերենի ուսուցման ընդլայնմանը և «Ֆրանսերեն» դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

«Այս համաձայնագիրը լրացնում և ամբողջացնում է արդեն իսկ իրականացվող նախաձեռնությունների շարքը։ Փաստաթղթի շրջանակում մենք կկարողանանք համատեղ մշակել ֆրանսերենի ուսուցման համար անհրաժեշտ որակյալ ուսումնական նյութեր, որոնք արդյունավետ դասավանդման առանցքային նախապայման են։ Սա համագործակցության նոր ձևաչափ է, որի շուրջ իրականացվել է մեծ և հետևողական աշխատանք»,- նշել է նախարարն ու արդյունավետ և շարունակական գործընկերության համար շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ուղենշային դառնալ նաև դասագրքերի ստեղծման ոլորտում հետագա համատեղ ծրագրերի համար՝ նպաստելով բովանդակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն փաստում է Հայաստանում ֆրանսերենի զարգացման կայուն առաջընթացը։

«Արդեն իսկ աշխատել ենք ուսուցիչների և վերապատրաստողների մասնագիտական զարգացման ուղղությամբ, իսկ այսօր խոսում ենք ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման համար անհրաժեշտ հմտություններով մասնագետների պատրաստման մասին։ Սա կարևոր և նորարարական քայլ է։ Միևնույն ժամանակ, այն մեր փոքր, բայց նշանակալի ներդրումն է Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացում»,- նշել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ մարզային այցերի ընթացքում հետևում է կրթական հաստատությունների վերակառուցման և նորոգման աշխատանքներին, ինչպես նաև  զուգահեռ իրականացվող բովանդակային փոփոխություններին, և մեծ պատիվ է համարում այդ գործընթացի մասնակից լինելը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների   «Ֆրանսերեն» առարկան ուսումնասիրող սովորողները և դասավանդող ուսուցիչները  2027-2028  ուսումնական տարվա մեկնարկին պետք է ունենան օտար լեզվի նոր ծրագրերին համապատասխանող դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և հավելյալ ուսումնաօժանդակ նյութեր, որոնք հնարավորություն կտան տիրապետել ֆրանսերենի չորս հիմնական հաղորդակցական հմտություններին։ Կողմերը պետք է ապահովեն նաև տեղական, կայուն և երկարաժամկետ մասնագիտական ներուժի ձևավորում՝ որը կնպաստի ստեղծելու ֆրանսերենի դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի բովանդակությունը։

Հայերեն Français Русский

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան

Հայաստանը՝ պաշտպանական նորարարության և արհեստական բանականության հանգույց. ԲՏԱ նախարարի ելույթը Փարիզում

Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

ՔՊ-ում վստահեցնում են՝ նոր Սահմանադրության օրակարգից չեն շեղվելու

ՔՊ-ում անհիմն են համարում ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելու մասին լուրերը

Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի