ՄԹ-ում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ ընդունելություն է կազմակերպել հայկական բանակի կազմավորման տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

Լոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում փետրվարի 16-ին անցկացվել է ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակին և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատանը պաշտպանության բաժնի պաշտոնական բացմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։  

Դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանի պաշտոնական նշանակումը։  

Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ելույթում այս առիթը որակել է որպես պատմական՝ նշելով, որ սա Միացյալ Թագավորությունում հայկական բանակի օրվան նվիրված առաջին ընդունելությունն է:  

Դեսպանն ընդգծել է նաև հայ-բրիտանական հարաբերություններում առկա դինամիկան՝ հիշեցնելով երկկողմ կապերը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու պայմանավորվածությունը և երկու դեսպանություններում պաշտպանության բաժինների փոխադարձ բացումը՝ որպես համագործակցության խորացման հստակ ապացույց:   

Դեսպանը նաև շնորհավորել է գնդապետ Մուրադյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ նոր պաշտոնում:  

Գնդապետ Մուրադյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող վերափոխման գործընթացը և վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը սպառազինության շարունակական արդիականացման և դիվերսիֆիկացման, Միացյալ Թագավորության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հարցում:  

Նա նաև նշել է, որ այս ջանքերն ուղղված են ապահովելու, որ զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեն փոփոխվող անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Գնդապետ Մուրադյանը շեշտել է, որ հայկական բանակը մնում է երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և խաղաղության հիմնական երաշխավորը։  

Հաղորդվում է, որ ընդունելությանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, դիվանագիտական ​​կորպուսի ռազմական կցորդներ և հայ համայնքի անդամներ։

Հայերեն العربية English فارسی Français Русский

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն