ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ գործադրել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն. Վենս

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«(ԱՄՆ) նախագահը շատ  տարբերակներ ունի։ Մենք ունենք շատ հզոր զինված ուժեր։ Նախագահը ցույց է տվել դրանք օգտագործելու պատրաստակամություն։ Նա նաև ունի հիանալի դիվանագիտական ​​թիմ և ցույց է տվել նաև այն գործի դնելու պատրաստակամություն», - ասել է քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ  Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման կանխումը համարում է առաջնահերթ խնդիր, քանի որ Թեհրանի մոտ  միջուկային զենքի հայտնվելը կառաջացնի սպառազինությունների անվերահսկելի մրցավազք տարածաշրջանում:

«Միացյալ Նահանգներն ունի որոշակի կարմիր գծեր: Մեր գլխավոր նպատակն այստեղ այն է, որ մենք Իրանին թույլ չտանք միջուկային զենք ստանալ: Մենք չենք ցանկանում միջուկային զենքի տարածում: Եթե Իրանը միջուկային զենք ունենա, կհայտնվեն բազմաթիվ վարչակարգեր՝ որոշները բարեկամական, որոշները՝ ոչ այնքան բարեկամական, որոնք կցանկանան ստանալ միջուկային զենք նրանցից անմիջապես հետո: Դա աղետ կդառնա ամերիկացի ժողովրդի համար», - ասել է Վենսը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը շատ կցանկանար այս իրավիճակը լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև Ժնևում կայացած անուղղակի բանակցություններին՝ Վենսը հայտնել է, որ դրանք որոշ առումով լավ են անցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել, սակայն միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ կարմիր գծեր է քաշել, որոնք իրանական կողմը դեռ չի ցանկանում ընդունել։  

«Մենք կշարունակենք աշխատել, բայց, իհարկե, նախագահն իրեն իրավունք է վերապահում ասելու, թե երբ է իր կարծիքով դիվանագիտությունը հասել է իր բնական ավարտին։ Մենք հույս ունենք, որ գործը դրան չի հասնի, բայց եթե դա տեղի ունենա, ապա որոշումը կլինի նախագահինը», - եզրափակել է Վենսը։

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։

Փետրվարի 17-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում, կրկին Օմանի միջնորդությամբ, անցկացվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։

Իրան

Իրանի արտգործնախարարը կառուցողական է գնահատել ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ