Առնվազն 15 պետություններում 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի. ՀԾԿՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Մոդուլային ատոմակայանները շատ ավելի ճկուն և էֆեկտիվ են էլեկտրաէներգետիկական և էներգետիկական ռեժիմների կառավարելիության առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 16-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ հարցին:

«Առնվազն 15 պետություններում 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման և սերտիֆիկացման փուլում: Ճիշտ այն փուլում, որում գտնվում է Հայաստանում կառուցվելիք մոդուլային ատոմակայանը: Հատկապես ամերիկյան մոդուլային ատոմակայանն ունի մի շարք առավելություններ, որոնք ավելի գրավիչ են դարձնում այդ կայանի տեսակը Հայաստանի համար:

Առաջին առավելություններից մեկն այն է, որ այն աշխատելու է պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով: Այսինքն, վթարային իրավիճակներում, երբ էլեկտրաէներգիա չկա տարածքում, պոմպերը չեն աշխատում և այլն՝ մոդուլային ատոմակայանի սառեցման համար մարդու միջամտության կարիք չի լինելու: Երկրորդ՝ մոդուլային այս տիպի ատոմակայանների հիմնական բաղկացուցիչ սարքավորումները և մասերը 80-90 տոկոսով արտադրվելու են այն արտադրող գործարաններում: Դրանք միայն տեղափոխվելու են տեղակայման երկիր և հավաքվելու են լեգոյի սկզբունքով: Այսինքն, և՛ շինարարության ժամանակի, և՛ շինարարության սխալմունքի, և՛ անվտանգության առումով սրանք շատ ավելի բարձր դասի ատոմակայաններ են, քան այն, ինչ ունենք այսօր: Հատկապես, որ այդ մոդուլային ատոմակայանների ռեակտորային մասը պետք է ստորգետնյա հատվածում լինի:

Վերջապես, ամենակարևոր հանգամանքներից է հետևյալը. մի բան է ունենալ 440 մեգավատանոց մեկ ատոմակայան, ինչն այսօր ունենք, մեկ այլ բան՝ ենթադրենք 8 հատ 50 մեգավատանոց մոդուլներ: Որովհետև էլեկտրաէներգետիկական և էներգետիկական ռեժիմների կառավարելիության տեսանկյունից մոդուլային ատոմակայանները շատ ավելի ճկուն են և շատ ավելի էֆեկտիվ է դրանց աշխատանքը»,- նշեց նա:

Մեսրոպ Մեսրոպյանը հիշեցրեց, որ ներկայում Հայաստանում գործող ատոմակայանը պետք է աշխատի մինչև 2036 թվականը, որից հետո այն միգուցե հնարավոր լինի շահագործել ևս 5-10 տարի: Այդ ընթացքում, երբ Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն մոդուլային ատոմակայան կառուցելու հարցը, ըստ Մեսրոպ Մեսրոպյանի, անհայտների թիվն արդեն կպակասի:    

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից