Ռուսաստան

ՀՀ-ի և ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող երրորդ երկիր պետք է գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ի և ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող երրորդ երկիր պետք է գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ զրույցում։

«Թրիփի շրջանակներում հիմա կան ուժեր, որ ասում են` եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը, ասում են՝ տեսեք՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է։ Ցավոք սրտի, Ռուսաստանի և շատ երկրների հարաբերություններ սուր են, բայց մենք ասում ենք, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և Ռուսաստանը չի ցանկանում և խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։ Սրա մասին ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում։

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և ՌԴ հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Քաթարը կամ որևէ այլ երկիր, երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում