ԲՏԱ նախարարի տեղակալը Փարիզում մասնակցել է OECD Eurasia Week 2026 համաժողովին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Փարիզում մասնակցել է OECD Eurasia Week 2026 համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովը կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Unlocking Opportunities, Securing the Future խորագրի ներքո։

Միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 քաղաքական և մասնագիտական ներկայացուցիչների՝ քննարկելու տարածաշրջանային մրցունակության, ներդրումային քաղաքականությունների, թվային վերափոխման, կայուն զարգացման և տնտեսական դիմակայունության հարցեր։

Համաժողովի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ՓՄՁ-ների թվային վերափոխման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները և «ՓՄՁ-ների թվայնացման ճանապարհային քարտեզը», որը մշակվել է OECD-ի և GIZ-ի հետ համագործակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ու միջազգային շուկաներ մուտքի հնարավորությունների ընդլայնմանը։ 

Սիմոնյանն իր խոսքում ընդգծել է նաև ինստիտուցիոնալ և կարգավորող դաշտի ամրապնդման, ինչպես նաև թվային և նորարարական կարողությունների զարգացման կարևորությունը՝ ներառյալ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող նախաձեռնությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում՝ AWS-ի հետ համատեղ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների տրամադրման ծրագրին և NVIDIA-ի հետ արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման համատեղ նախագծին։ Նշվել է նաև «Ինժեներական քաղաքի» և «Ազնավուր» սուպերհամակարգչային կենտրոնի դերը՝ ՓՄՁ-ների համար առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության ապահովման գործում, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվող լայնածավալ թվային հմտությունների զարգացման ծրագիրը։

Համաժողովի շրջանակում Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է OECD ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև զարգացման և ֆինանսական կազմակերպությունների մի շարք գործընկերների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման, կայուն ներդրումային քաղաքականությունների կատարելագործման և ՓՄՁ-ների թվային աջակցության ընդլայնման հարցեր։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ OECD Eurasia Competitiveness Programme-ի շրջանակում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։

Այցն իրականացվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և GIZ-ի կողմից իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպումը Արևելյան գործընկերության երկրներում» (DT4SME) ծրագրի շրջանակում:

 

Հայերեն Русский

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը