ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Հայաստանում զարգացող վերջին տեխնոլոգիական գործընթացներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) շրջանակում Ղազախստանի Հանրապետության նախաձեռնած «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը։ Նախատեսվում է կենտրոնը տեղակայել Ղազախստանում՝ այն ուղղելով ծովային ելք չունեցող երկրների աջակցությանը՝ կայուն զարգացման ապահովման համար անհրաժեշտ թվային լուծումների տրամադրման միջոցով։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդելու Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանի նորարարական ներուժի մրցակցային առավելությունները՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման աջակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում զարգացող վերջին տեխնոլոգիական գործընթացներին և միջազգային գործընկերների հետ իրականացվող համագործակցությանը՝ ներառյալ թվային փոխակերպման, նորարարական էկոհամակարգի զարգացման և բարձր տեխնոլոգիական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։

Կողմերը կարևորել են թվային լուծումների առանցքային դերը ԿԶՆ իրականացման գործընթացում՝ ընդգծելով, որ թվայնացումը կարող է խթանել տնտեսական աճը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և նպաստել սոցիալական զարգացմանը։ Նշվել է տարածաշրջանային համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման միջոցով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման ոլորտներում։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված