Սպորտ

Համաշխարհային աթլետիկայի Ոսկե տուրում Երվանդ Մկրտչյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային աթլետիկայի Ոսկե տուրում Երվանդ Մկրտչյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է Համաշխարհային աթլետիկայի հովանու ներքո անցկացվող Ոսկե տուրի (World Athletics Indoor Tour Gold) հերթական փուլը՝ Belgrade Indoor Meeting հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող առաջատար աթլետ, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղի բնակիչ Երվանդ Մկրտչյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 3000 մետր վազքատարածությունում Մկրտչյանը հանդես է եկել հաջող ելույթով՝ տարածությունը հաղթահարելով 7 րոպե 55.51 վայրկյանում։ Հայ մարզիկը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ ընդգրկվելով լավագույն հնգյակում։

Միաժամանակ Երվանդ Մկրտչյանը թարմացրել է 2019 թվականին իր իսկ սահմանած Հայաստանի ռեկորդը։ Ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հայ աթլետի համար սա ևս մեկ նշանակալի ձեռքբերում է միջազգային հարթակում։

Հատկանշական է, որ Մկրտչյանն առաջին անգամ էր իրավունք ստացել մասնակցելու Համաշխարհային աթլետիկայի հովանու ներքո անցկացվող մարզասրահների Ոսկե տուրի մրցաշարին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում