Վստահելի և պատասխանատու ԱԲ-ի զարգացումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է. ԲՏԱ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ փետրվարի 10-ին տեղի է ունեցել «ԵՄ-ի մոտեցումն արհեստական բանականությանը» թեմայով աշխատաժողովի բացման արարողությունը։ Վերջինս կազմակերպվել է Եվրոպական Միության «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից: 

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ արհեստական բանականությունը հանդիսանում է այն առանցքային տեխնոլոգիան, որը կարող է էականորեն փոխել տնտեսության և պետական կառավարման բազմաթիվ ոլորտներ։

«Արհեստական բանականությունը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև համակարգային փոփոխությունների հզոր գործիք։ Մեզ համար չափազանց կարևոր է ԵՄ փորձի ուսումնասիրությունն ու համեմատական վերլուծությունը՝ ձևավորելու համահունչ, հավասարակշռված և նորարարությանը չխոչընդոտող կարգավորող միջավայր։ Վստահելի և պատասխանատու ԱԲ-ի զարգացումը մեր պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է»,– ընդգծել է Ռուբեն Սիմոնյանը։

Աշխատաժողովը նվիրված է Եվրոպական Միության արհեստական բանականության կարգավորման մոտեցմանը, վստահելի և պատասխանատու ԱԲ-ի զարգացման սկզբունքներին, ինչպես նաև ազգային կառավարման մոդելներին։ Աշխատաժողովի շրջանակում միջազգային փորձագետների մասնակցությամբ թեմատիկ նիստերի ընթացքում կներկայացվի ԵՄ լավագույն փորձը ԱԲ-ի կիրառման, մեծ լեզվական մոդելների, պետական ծառայություններում ԱԲ օգտագործման, հիմնարար իրավունքների, էթիկայի, տվյալների պաշտպանության և անվտանգության հարցերի ու այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ։

Միջոցառումն անցկացվել է փետրվարի 10-11-ը՝ պետական կառավարման համակարգի տարբեր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

 

Հայերեն

Իրանը հերքել է քիմիական և կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր