Դատապարտյալների երկարատև բուժումը կկազմակերպվի «Արմավիր» ՔԿՀ-ում. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց Քրեակատարողական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնց նպատակն է կարգավորել երկարատև բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալների բուժման կազմակերպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը հայտնեց, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դադարեցվել է Արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։ Դրա փակմամբ պայմանավորված՝ նշված գործառույթը այսուհետ իրականացվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող նորաբաց բժշկական ստորաբաժանման միջոցով։

Գևորգ Քոչարյանի խոսքով՝ գործող իրավակարգավորումների համաձայն երկարատև բուժօգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները նախկինում տեղափոխվում էին բուժական քրեակատարողական հիմնարկ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Սակայն վերջինիս գործունեության դադարեցմամբ առաջացել է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն։

«Նախագծով առաջարկվում է, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվեն այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը»,– նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այս փոփոխության հիմնական տրամաբանությունն այն է, որ բժշկական օգնությունը կազմակերպվի առավել օպերատիվ և արդյունավետ ձևով՝ հենց քրեակատարողական հիմնարկի տարածքում կամ անմիջական հարևանությամբ։

«Այդ կերպ նվազագույնի կհասցվեն լոգիստիկ տեղափոխման անհրաժեշտությունները, իսկ բուժօգնությունը կլինի ավելի հասանելի և արագ»,-ընդգծեց Քոչարյանը։

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ կառավարության տեսլականում կա հետագայում այլ քրեակատարողական հիմնարկներում ևս երկարատև բուժման հնարավորություններ ստեղծելու ծրագիր՝ փոքր ծավալներով, սակայն ներկայում նման հնարավորություններ առկա են միայն Արմավիր ՔԿՀ-ում։

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք