Ֆրանսիայից բացի, ԵՄ այլ երկրները ՌԴ-ի հետ շփումների հետ վերականգնում չեն նախաձեռնել. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հետ առճակատման մեջ գտնվող մյուս եվրոպական երկրները դեռևս չեն հետևել Մոսկվայի հետ շփումները վերականգնելու Փարիզի որոշմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է եվրոպական մյուս մայրաքաղաքներին, ապա մինչ այժմ նման նախաձեռնություններ չեն եղել», - պատասխանել է նա համապատասխան հարցին:

Ճեպազրույցում Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոսկվան իսկապես շփումներ է ունեցել Փարիզի հետ, որոնք, ցանկության դեպքում, թույլ կտան բավականին օպերատիվորեն երկխոսություն հաստատել բարձր մակարդակով:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը Մոսկվայի հետ վերականգնել է կապուղիները տեխնիկական մակարդակով: Նա նաև հայտնել է, որ մի քանի եվրոպացի գործընկերների առաջարկել է վերսկսել ՌԴ-ի հետ երկխոսությունը:

Ռուսաստան

Մակրոնը մի քանի եվրոպացի պաշտոնակցի առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ

Հայերեն Русский

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը Երկրորդ կոմիտեի նիստում ներկայացրել է COP17-ի հիմնական արդյունքները

Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում

ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին