Ռուսաստան

Մակրոնը մի քանի եվրոպացի պաշտոնակցի առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ

2 րոպեի ընթերցում

Մակրոնը մի քանի եվրոպացի պաշտոնակցի առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մի քանի եվրոպացի պաշտոնակցի առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա հարցազրույց է տվել եվրոպական մի շարք լրատվամիջոցների։

«Ոմանց համար դեռ շատ վաղ էր ուղարկել իրենց դիվանագիտական ​​խորհրդականներին, ինչպես դա արեցինք մենք», - Ֆրանսիայի ղեկավարի խոսքերն է մեջբերել Süddeutsche Zeitung թերթը։

Մակրոնը նկատի է ունեցել փետրվարի 3-ին իր դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնի գաղտնի այցը Մոսկվա, որի մասին հայտնել էր Reuters գործակալությունը։

«Իմ խորհրդածությունները շատ պարզ են՝ արդյո՞ք ցանկանում ենք քննարկումը պատվիրակել ուրիշներին։ Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվի, դուր է գալիս մեզ Ռուսաստանը, թե ոչ, այն նաև վաղը ոչ մի տեղ չի անհետանա։ Այն մեր կողքին է», - նշել է Մակրոնը։

Ուստի, նրա կարծիքով, անհրաժեշտ է «կազմակերպել ռուսների հետ եվրոպական քննարկման վերսկսումը՝ չլինելով դյուրահավատ, չգործադրելով ճնշում ուկրաինացիների վրա, բայց նպատակ դնելով այդ քննարկմանը կախված չլինել երրորդ կողմից»։ Դեռևս դեկտեմբերին Մակրոնը նշել էր Մոսկվայի հետ երկխոսությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։

Ըստ El Pais թերթի, որը նույնպես ներկա է եղել Մակրոնի հետ հարցազրույցին, Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ Եվրոպան ստիպված կլինի իր «անվտանգության նոր ճարտարապետությունը կառուցել Ռուսաստանի հետ միասին»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում