Ռազմավիրական ճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Օսիայում վերսկսվել է մարդատար փոխադրամիջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհի հատվածում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից։

«Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման և տրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու հնարավորությամբ պայմանավորված՝ փետրվարի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից, Վլադիկավկազ-Լարս հատվածում թույլատրվել է ուղևորատար մեքենաների երթևեկությունը երկու ուղղություններով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհը փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար փետրվարի 9-ի ուշ երեկոյան՝ Վրաստանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Վրաստան

Ռազմավիրական ճանապարհը և Անդրկովկասյան ավտոմայրուղին փակ են բոլոր փոխադրամիջոցների համար

Հայերեն Русский