Վրաստան

Ռազմավիրական ճանապարհը և Անդրկովկասյան ավտոմայրուղին փակ են բոլոր փոխադրամիջոցների համար

1 րոպեի ընթերցում

Ռազմավիրական ճանապարհը և Անդրկովկասյան ավտոմայրուղին փակ են բոլոր փոխադրամիջոցների համար

Հյուսիսային Օսիայով անցնող Ռազմավիրական ճանապարհի մի հատվածում երթևեկությունը փակել են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։

Ճանապարհը փակել են Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման և անվտանգ անցում ապահովելու անհնարինության պատճառով։ Վլադիկավկազից դեպի Լարս երթևեկությունը՝ Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ, փակ է փետրվարի 9-ի Մոսկվայի ժամանակով ժամը 23:25-ից մինչև հատուկ կարգադրություն։

Կեսգիշերից երթևեկությունը բոլոր փոխադրամիջոցների համար փակ է նաև Անդրկովկասյան ավտոմայրուղով։ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը նույնպես որպես պատճառ նշել է եղանակի վատթարացումը։

«Բուրոն բնակավայր-Ռոքի թունելի հյուսիսային պորտալ» հատվածը փակ է երկու ուղղություններով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում