Մեկնարկել է Plug and Play Armenia նախաաքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում տեխնոլոգիական ստարտափների զարգացմանն ուղղված Plug and Play Armenia նախաաքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է հայտերի ընդունումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել վաղ փուլում գտնվող թիմերին՝ նրանց տրամադրելով մենթորական աջակցություն և գործնական գիտելիքներ՝ հետագա աճի ու ներդրումային փուլերին պատրաստվելու համար։ 

Ծրագրի շրջանակում ընտրվելու են 10–15 ստարտափներ, որոնք հնարավորություն կունենան աշխատել տարբեր երկրներից ժամանող փորձառու մենթորների հետ, ստանալ խորհրդատվություն, անհատական մենթորություն, գործնական գիտելիքներ և նախապատրաստվել հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը Plug and Play-ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 23:

Նախաաքսելերացիոն ծրագիրը կտևի 3 ամիս՝ առկա (in person) ձևաչափով։ Դասընթացները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ երկուշաբթիից չորեքշաբթի օրերին։

Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ օգնելով նրանց ամրապնդել բիզնես մոդելը, զարգացնել պրոդուկտը, պատրաստվել շուկա դուրս գալուն և բարձրացնել ներդրումային գրավչությունը:

Հայերեն

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 8500-ը

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը