Հայաստան

ՀՀ-ում սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ  փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում