Արաբական և իսլամական 8 երկրներ դատապարտել են Արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի «էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունը»

3 րոպեի ընթերցում

Արաբական և իսլամական 8 պետություններ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իսրայելի որոշումները, որոնք ուղղված են օկուպացված Արևմտյան ափի նկատմամբ «իր ինքնիշխանությունը պարտադրելուն և այնտեղ էքսպանսիոնիստական ​​քաղաքականության ընդլայնմանը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Հայտարարությունը հրապարակվել է ութ երկրների՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից։

Նախարարները զգուշացրել են, որ շարունակվում է Արևմտյան ափին Իսրայելի կառավարության «անօրինական էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունը»՝ վերահաստատելով, որ Իսրայելն ինքնիշխանություն չունի օկուպացված պաղեստինյան տարածքի նկատմամբ։

Հայտարարության մեջ նշվել է, որ օկուպացված Արևմտյան ափին Իսրայելի անօրինական միջոցառումները տարածաշրջանում բռնություն և հակամարտություն են հրահրում։

Նախարարները կտրականապես մերժել են անօրինական միջոցառումները՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում, որը խաթարում է երկու պետությունների բանաձևով կարգավորումը և պաղեստինյան ժողովրդի անքակտելի իրավունքը՝ ստեղծելու իր անկախ և ինքնիշխան պետությունը 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններով։

Նախարարները կոչ են արել միջազգային հանրությանը կատարել իրենց իրավական և բարոյական պարտականությունները և ստիպել Իսրայելին դադարեցնել օկուպացված Արևմտյան ափում վտանգավոր սրացումը և նրա պաշտոնյաների կողմից արված սադրիչ հայտարարությունները։

Asharq լրատվականի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են օկուպացված Արևմտյան ափի իրավական և քաղաքացիական կարգավիճակի փոփոխմանը և տարածքում Իսրայելի վերահսկողության խորացմանը:

Համաձայն տեղեկությունների՝ «ամենանշանավոր որոշումներից է Հորդանանի օրենքի չեղարկումը, որն արգելում էր հողերի վաճառքը հրեաներին»։

Իսրայելական Ynet և Haaretz լրատվական կայքերը մեջբերել են Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքերը, որոնք ասել են, որ «որոշումները ներառում են տասնամյակների վաղեմության կանոնակարգերի չեղարկումը, որոնք խանգարում էին հրեաներին հող գնել Արևմտյան ափում»:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ