Իրան

Լարիջանին բանակցություններ անցկացնելու նպատակով կմեկնի Օման

1 րոպեի ընթերցում

Լարիջանին բանակցություններ անցկացնելու նպատակով կմեկնի Օման

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին փետրվարի 10-ին կայցելի Մասկատ՝ Օմանի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Այցի ընթացքում Լարիջանին հանդիպումներ կունենա Օմանի Սուլթանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Ամերիկացի և իրանցի դիվանագետները փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են անցկացրել Մասկատում Իրանի միջուկային խնդրի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ։

Հաջորդ բանակցությունների ամսաթիվը և վայրը դեռևս հայտնի չեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում