Հոնկոնգի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել մեդիամագնատ Ջիմի Լային

2 րոպեի ընթերցում

Հոնկոնգի դատարանը 78-ամյա ձեռնարկատեր և Apple Daily հրատարակության հիմնադիր Ջիմի Լային 20 տարվա ազատազրկման է դատապարտել ազգային անվտանգության օրենքը խախտելու գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է չինական Xinhua գործակալությունը։

Բրիտանիայի քաղաքացի Ջիմի Լային մեղավոր է ճանաչվել երկու՝ արտաքին ուժերի հետ դավադրության և խռովարար նյութեր հրապարակելու դավադրության մեղադրանքներով։

CNN-ը հայտնում է, որ միլիարդատերը կառավարության ամենահայտնի քննադատներից մեկն էր, որին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականին Չինաստանի ղեկավարության կողմից կիսաինքնավար քաղաքի նկատմամբ ազգային անվտանգության համապարփակ օրենք ընդունելուց հետո։

Սա ազգային անվտանգության մասին օրենքով սահմանված ամենաերկար պատիժն է, և դա նշանակում է, որ Լայը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք չի ունենա մինչև 90 տարեկանը լրանալը։

Լայի որդին՝ Սեբաստիանը, դատավճիռը որակել է որպես դաժան և հոր համար «կյանքին սպառնացող»։

Նրա հանցակիցներն ստացել են 6 տարի 3 ամսից մինչև 10 տարի ազատազրկման պատժաժամկետներ։ Ձեռնարկատիրոջ պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը։

Apple Daily-ն և դրա դուստր ընկերությունները տուգանվել են 767,000 դոլարի չափով:

Ե՛վ Պեկինը, և՛ Հոնկոնգի կառավարությունը բազմիցս մերժել են Լայի քրեական հետապնդման վերաբերյալ միջազգային քննադատությունը և մեղադրանքները, թե նրա բանտարկությունը քաղաքական դրդապատճառներ ունի կամ հարձակում է ազատ մամուլի դեմ։ Իշխանությունները հայտարարել են նաև, որ Լայը բանտում ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն։  

Հայերեն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters