Սիրիայում հեղեղվել են փախստականների ճամբարները

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հյուսիս-արևմուտքի Իդլիբի նահանգում տեղահանված անձանց առնվազն 14 ճամբար հեղեղվել է մի քանի օր տևած տեղատարափ անձրևներից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է արաբական հանրապետության քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարության մեջ:

Ծառայությունից հայտնել են, որ վրաններն անցել են ջրի տակ, ջուրը քշել-տարել է գրեթե ամեն ինչ, վտանգի տակ է հայտնվել մոտ 500 ընտանիք:

Իշխանություններն իրականացնում են տուժածներին փրկելու գործողություն: Օթևանը կորցրած փախստականներին տարհանում են, նրանց տեղավորում են դպրոցներում: Իդլիբ են ուղարկվել քաղաքացիական պաշտպանության ջոկատներ և շարժական բժշկական կետեր հարևան նահանգներից:

Asharq Al-Awsat («Աշարք ալ Աուսաթ») թերթի տվյալներով՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապրում է մոտ 1 միլիոն տեղահանված անձ, որոնք տեղավորված են 1 150 ճամբարում։ Ճամբարներից 801-ն Իդլիբի գյուղական վայրերում են, իսկ 349-ը՝ Հալեպի շրջակյքում:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան