Եվրոպա

Ուկրաինա զորքեր ուղարկելը կնշանակի հակամարտել Ռուսաստանի հետ. Վիկտոր Օրբան

1 րոպեի ընթերցում

Ուկրաինա զորքեր ուղարկելը կնշանակի հակամարտել Ռուսաստանի հետ. Վիկտոր Օրբան

Հունգարիան չի մասնակցի Ուկրաինա եվրոպական զորքերի տեղակայմանը, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սոմբատհեյում նախատեսված հակապատերազմական հանրահավաքից առաջ նման դիրքորոշում է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Երբ խոսում ենք պատերազմի մասին, պետք է անկեղծ լինենք։ Այսօր վտանգը կայանում է Ուկրաինա հունգարական փող ուղարկելու մեջ, վաղը երիտասարդ հունգարացիները կարող են ուղարկվել պատերազմ։ Եվրոպական զորքերի ներկայությունն Ուկրաինայում կնշանակի ուղղակի հակամարտություն Ռուսաստանի հետ»,-գրել է նա X-ում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում