Առաջարկվում է Սահմանադրությամբ ամրագրել ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների նվազագույն թիվը

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գալյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող մի շարք հարցեր։

«Հաշվի առնելով գործնականում առաջացող որոշ խնդիրներ՝ կապված այն հանգամանքի հետ, որ Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատվում է Ազգային ժողովի կողմից, այսինքն՝ որոշիչ դերակատարում այս դեպքում ունենում է իշխող խմբակցությունը, մենք առաջարկում ենք, որպեսզի Քննիչ հանձնաժողովի անդամների մինիմալ թվաքանակը ֆիքսվի Սահմանադրությամբ, որպեսզի ընդդիմադիր ուժերը դրանով պաշտպանված լինեն այն հնարավոր իրավիճակներից, երբ, գուցե, իշխող խմբակցության կողմից սաբոտաժի երևույթ տեղի ունենա»,-նշել է Գալյանը։

Արդարադատության նախարարը գրառմամբ հավելել է, որ առաջիկայում կշարունակվեն քննարկումները նշված թեմաների շուրջ արդյունավետ և հավասարակշռված լուծումներ ձևավորելու համար:

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք