Հայաստան

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում կատարվել են 7 հենանիշներ, 10-ն ընթացքի մեջ են

1 րոպեի ընթերցում

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում կատարվել են 7 հենանիշներ, 10-ն ընթացքի մեջ են

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկման ընթացքում, որին մասնակցել է նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ կատարվել են 7 հենանիշներ, ընթացքի մեջ են 10-ը, իսկ 5-ը մեկնարկային փուլում են։

Հայաստանը և Եվրամիությունը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսել էին 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի նոյեմբերին արդեն Եվրամիությունը Հայաստանին փոխանցել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որի կյանքի կոչման շուրջ էլ Հայաստանի կառավարությունն ակտիվ աշխատում է։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում