Լուվրի թանգարանում կողոպուտի ժամանակ կայսրուհու վնասված թագը լիովին կվերականգնվի

1 րոպեի ընթերցում

Լուվրի թանգարանը հայտարարել է, որ Նապոլեոն III-ի կնոջ՝ ֆրանսիական կայսրուհի Եվգենիայի թագը, որը կոտրվել էր Լուվրում 2025 թ. հոկտեմբերին կատարված կողոպուտի ժամանակ, «գրեթե անվնաս» է և կարող է լիովին վերականգնվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Վերականգնման աշխատանքները վերահսկելու համար ընտրվել է փորձագիտական հանձնաժողով՝ թանգարանի նախագահ Լորենս դե Կարի գլխավորությամբ։

Թագից բացակայում է ութ ոսկե արծիվներից մեկը, սակայն պահպանվել են 56 զմրուխտները և 1354 ադամանդներից բոլորը, բացառությամբ 10-ի։

Թանգարանը հրապարակել է թագի առաջին լուսանկարները գողությունից հետո՝ նշելով, որ այն «խիստ դեֆորմացված» է այն բանից հետո, երբ գողերը փորձել են այն հանել ապակե ցուցափեղկից բացված նեղ անցքով։

Գողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին. ավազակախումբն օգտագործել է մեքենայի վրա տեղադրված մեխանիկական վերելակ՝ Սեն գետի մոտ գտնվող պատշգամբով Galerie d'Apollon (Ապոլլոնի պատկերասրահ) մուտք գործելու համար։

Ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալի, սակայն կողոպուտի կազմակերպիչը դեռևս չի հայտնաբերվել։

Գողերը հափշակել են մոտ 88 միլիոն եվրոյի զարդեր։

Հայերեն Русский

Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա

Հայտարարվել է մրցույթ Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար․ Փաշինյան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ