Քաղաքականություն

Շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությունն ամրապնդվի․ Մատվիենկո

2 րոպեի ընթերցում

Շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությունն ամրապնդվի․ Մատվիենկո

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության ավանդույթները էական ներդրում ունեն խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկաս կառուցելու գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի բարեկամության բազմադարյա ավանդույթներն ամրապնդվեն։ Դա բխում է մեր ժողովուրդների և պետությունների շահերից, էական ներդրում է ունենում խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի կառուցման գործում»,- ասել է Վալենտինա Մատվիենկոն։

Մատվիենկոն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությանը՝ շեշտելով, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը Մոսկվա դիտարկում են որպես բարձր մակարդակով երկկողմ շփումների շարունակություն, որոնց դինամիկան 2025 թվականին նկատելիորեն ավելացել է։

Ալեն Սիմոնյանը իր հերթին նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը շահագրգռված է երկրաժամկետ հեռանկարում բոլոր ուղղություններով երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցության զարգացմամբ։ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2025 թվականին ակտիվացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը, իսկ երկու երկրների ղեկավարների շփումները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` فارسیFrançaisРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում