Շվեդիան 111 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին
1 րոպեի ընթերցում

Շվեդիան 111 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգամատակարարման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 5-ին հաղորդել է թագավորության կառավարությունը։
«Այսօր կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար երկրին մեկ միլիարդ շվեդական կրոնի (մոտավորապես 111 միլիոն դոլար) չափով օգնության նոր փաթեթի մասին», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աջակցությունն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում էներգաարտադրության բնագավառում երկրի կարիքների բավարարմանը, ենթակառուցվածքների վերանորոգմանը և էներգամատակարարման ամրապնդմանը։