Եվրոպա

Լեհաստանի վարչապետ Տուսկը ժամանել է Կիև

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի վարչապետ Տուսկը ժամանել է Կիև

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը X միկրոբլոգում արված գրառման մեջ։

Փետրվարի 3-ին կառավարության նիստից առաջ Տուսկը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով կայցելի Կիև։

«Պատահական չէ, որ այս այցի ժամանակ ինձ կուղեկցի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Անջեյ Դոմանսկին, ով իր թիմի հետ միասին նախապատրաստում է Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ գլոբալ համաժողովը»,- հայտարարել է Տուսկը։

Նա հավելել է, որ համաժողովը տեղի կունենա հունիսին՝ Գդանսկում։

«Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից կամ առնվազն հրադադարից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը։ Եվ սա նաև նշանակում է խոշոր ներդրումներ, խոշոր ռեսուրսներ և խոշոր ձեռնարկումներ»,- ընդգծել էր Լեհաստանի վարչապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում