Աշխարհ

Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ պատերազմում զոհված ուկրաինացի զինվորականների թիվը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ պատերազմում զոհված ուկրաինացի զինվորականների թիվը

Ռուսաստանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 55000 ուկրաինացի զինվորական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ուկրաինայում մարտադաշտում զոհված զինծառայողների պաշտոնական թիվը՝ այդ թվում՝ թե՛ կադրային զինվորներ, թե՛ զորահավաքի մեջ գտնվողներ, կազմում է 55000», - Le Monde-փոխանցմամբ, ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ կան մեծ թվով անհետ կորածներ։

Նախորդ տարվա փետրվարին Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր 46000 զոհված ուկրաինացի զինծառայողի մասին։

Նախագահ Զելենսկին նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանի հետ պատերազմում խաղաղություն կհաստատվի մեկ տարուց էլ պակաս ժամանակում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար պատերազմը մնում է ազգային գոյատևման հարց, սակայն հակամարտության դիվանագիտական ​​լուծումը դեռևս հնարավոր է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում