Քաղաքականություն

ԱՄՆ-ն սկսել է ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն սկսել է ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին հրապարակել էին ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում