Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեկնել է Դամասկոս

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Յունուս-Բեկ Եվկուրովի գլխավորությամբ, ժամանել է Դամասկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Պատվիրակությանն ընդունել է Սիրիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ալի ան-Նաասանը:

Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր Telegram ալիքում հայտնել է, որ ռուսական պատվիրակության այցը կտևի մի քանի օր և նպատակ ունի զարգացնելու և ամրապնդելու ռազմական համագործակցությունն՝ ի բարօրություն երկու երկրների ընդհանուր շահերի։

Հունվարի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաային։ Կողմերը քննարկել էին երկկողմ համագործակցությունը, տնտեսությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան