Ռուսաստան

Աբու Դաբիում ընթանում են ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում ընթանում են ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունները

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում մեկնարկած եռակողմ բանակցությունները կշարունակվեն առանձին խմբերի աշխատանքի ձևաչափով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

«Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների հերթական փուլը: Բանակցային գործընթացը մեկնարկել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան: Այնուհետև աշխատանք կլինի ըստ ուղղությունների, առանձին խմբերով, ինչից հետո նախատեսվում է դիրքորոշումների կրկնական համատեղ համաժամանակեցում», - գրել է նա Telegram ալիքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում