Հայաստանում կալանքների թիվը նվազում է․ Արդարադատության նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քրեակատարողական համակարգում վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ դատապարտյալների թիվը գերազանցում է կալանավորների թվին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ այս պահին քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը կալանավոր են, իսկ 1463-ը՝ դատապարտյալ։ Այսպիսով, դատապարտյալների թիվը կալանավորների թվից ավելի է 57-ով։

«Սա բավականին դրական ցուցանիշ է․ նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է, իսկ փոխարենը ավելանում է այն դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ։ Այսինքն՝ խոսքը դատական գործընթացների արագացման մասին է»,– նշեց նախարարը։

Սրբուհի Գալյանը ներկայացրեց նաև քրեակատարողական հիմնարկների հոսունության վերաբերյալ տվյալներ՝ հերքելով այն ընկալումը, թե ՔԿՀ մտնող անձինք երկար ժամանակ դուրս չեն գալիս այնտեղից։

«Նախորդ տարի ՔԿՀ է մուտք գործել 2557 անձ, իսկ նույն տարում քրեակատարողական հիմնարկներից դուրս է եկել 2396 անձ։ 2024 թվականին մուտքերի թիվը կազմել է 2064»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ թեև կան անձինք, որոնք երկարատև պատիժ կամ կալանք են կրում, ընդհանուր առմամբ՝ համակարգում հոսունությունը բարձր է։

«Սա շատ կարևոր թվային ցուցանիշ է, որը վկայում է այն մեծ աշխատանքի մասին, որ իրականացնում են բոլոր պատասխանատու մարմինները։ ՔԿՀ-ներում պահվող անձանց թիվը մշտապես փոփոխվող է և հիմնականում վերաբերում է տարբեր անձանց, ոչ թե նույն մարդկանց»,– ընդգծեց Գալյանը։

Հայերեն

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան