Թեհրանից հայտնել են, որ իրանական ԱԹՍ-ն հաջողությամբ կատարել է իր առաքելությունը նախքան ամերիկյան կործանիչի կողմից խոցվելը

2 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերի պարեկային և հետախուզական անօդաչու թռչող սարքը հաջողությամբ ավարտել է իր առաքելությունը միջազգային ջրերում՝ ԱՄՆ-ի կողմից նման ԱԹՍ խոցելու մասին լուրերի ֆոնին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Mehr լրատվական գործակալությունից։

Նշվում է, որ տվյալ հետախուզական ԱԹՍ-ների առաքելությունն է մշտադիտարկել Իսլամական Հանրապետության մերձակա շրջաններում բոլոր ռազմական տեղաշարժերը։ Ըստ Fars News գործակալության՝ անօդաչուն տվյալները ստանում և դրանք փոխանցում է իրական ժամանակի ռեժիմով։

Իր հերթին, տեղեկացված աղբյուրը, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ կործանիչը թիրախավորել է «Աբրահամ Լինքոլն» ավիակրին մոտեցող ԱԹՍ-ն, Tasnim գործակալությանը հայտնել է, որ դա եղել է «Շահեդ-129» անօդաչու։ 

««Շահեդ-129» անօդաչու թռչող սարքը միջազգային ջրերում իրականացնում էր հետախուզության, մոնիթորինգի և պատկերագրման իր առօրյա և օրինական առաքելությունը։ Սա համարվում է ստանդարտ և օրինական ընթացակարգ», - հայտնել է աղբյուրը։

Նա հավելել է, որ ԱԹՍ-ն հաջողությամբ փոխանցել է իր հավաքած տվյալները հրամանատարական կենտրոնին, որից հետո ԱԹՍ-ի հետ կապը կորել է։

Չնայած իրանական կողմը հաղորդում է, որ խոցվել է «Շահեդ-129» ԱԹՍ, ավելի վաղ ԱՄՆ զինվորականները հայտնել էին, որ պաշտպանության նպատակով F-35 կործանիչի կողմից խոցվել է «Շահեդ-139» ԱԹՍ, որն «անհայտ մտադրությամբ» շարժվում էր դեպի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։ 

Իրան

ԱՄՆ-ն խոցել է իր ավիակրին մոտեցող իրանական ԱԹՍ. Reuters

Հայերեն Русский

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին