Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծ, որը վերջ է դնում դաշնային կառույցների աշխատանքի՝ հունվարի 31-ից սկսված մասնակի դադարեցմանը՝ շաթդաունին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:

«Ես ուրախ եմ ստորագրել Համախմբված հատկացումների մասին օրենքը՝ դաշնային կառավարության աշխատանքն անհապաղ վերսկսելու և գործառնությունների ճնշող մեծամասնությունը մինչև ֆինանսական տարվա ավարտը (2026 թվականի սեպտեմբերի 30) ֆինանսավորելու համար», - ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր կառավարության ֆինանսավորումը վերսկսելու օրինագծի օգտին. այն պաշտպանել էր 217 կոնգրեսական, դեմ էր արտահայտվել 214-ը։

Կառավարության ֆինանսավորումը մասնակիորեն կասեցվել էր տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերին։

Դեմոկրատներն ու հանրապետականները Սենատում համաձայնեցրել են ծախսերի մասին հինգ օրինագծից բաղկացած փաթեթը, սակայն բացառել են վեցերորդը, որը վերաբերում է Ներքին անվտանգության նախարարության լիակատար ֆինանսավորմանը: Դրա փոխարեն սենատորները համաձայնել են այդ գերատեսչության ժամանակավոր ֆինանսավորմանը երկու շաբաթով, որպեսզի օրենսդիրները ժամանակ ունենան լուծելու իրենց տարաձայնություններն այս հարցի շուրջ։ Այսպիսով, Ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը կպահպանվի մինչև փետրվարի 13-ը: Եթե կոնգրեսականները չկարողանան համաձայնության գալ մինչև այդ օրը, ապա ԱՄՆ-ին սպասվում է ևս մեկ, իր մասշտաբներով սահմանափակ մասնակի շաթդաուն։

Օրինագծերի փաթեթը, որը հաստատվել է Սենատի, ապա Ներկայացուցիչների պալատի կողմից, վերաբերում է Պաշտպանության նախարարության, Առողջապահության նախարարության, Ֆինանսների նախարարության, դաշնային դատական ​​համակարգի ու այլ գերատեսչությունների ֆինանսավորմանը մինչև 2026 թ. սեպտեմբերի 30-ը: Հենց այս գերատեսչություններն էին դադարեցրել աշխատանքը հունվարի 31-ին, ինչը հանգեցրել է մասնակի շաթդաունի։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ