ՀՀ ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով Շվեդիայում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում փետրվարի 1-3-ը Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՇԹ Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գառնիկ Դանիելյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:

Շվեդական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՇԹ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական վերահսկողության, ընտրողների եւ քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցության ու շփումների, ինչպես նաեւ նահանգային և համայնքային մակարդակում քաղաքականության վերաբերյալ հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակությունն աշխատանքային ճաշ ձևաչափով հանդիպումներ է ունեցել Ուփսալայի նահանգապետ Ստեֆան Ատեֆալի, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախկին նախագահ Բյորն ֆոն Սիդովի հետ, այցելել ՇԹ ազգային աուդիտի գրասենյակ:

Հայերեն العربية English Español Français Русский

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg