Նորվեգիայի խորհրդարանը քվեարկել է միապետությունը պահպանելու օգտին

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի խորհրդարանը քվեարկել է միապետությունը որպես կառավարման ձև պահպանելու օգտին՝ գահաժառանգ արքայադուստր Մետե Մարիտի շուրջ սկանդալի ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նորվեգական NRK հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ կառավարման ներկայիս ձևը պահպանելու օգտին տրվել է 141 ձայն, հանրապետության հաստատման օգտին՝ 26 ձայն։

Ավելի վաղ նորվեգական VG թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ հրապարակված նոր փաստաթղթերում Մետե Մարիտը հիշատակվում է ավելի քան հազար անգամ։ Նորվեգական NRK հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով ստացված էլեկտրոնային նամակները, իր հերթին հաղորդել է, որ Էփշտեյնը գահաժառանգ արքայադուստր Մետե Մարիտին երկու անգամ հրավիրել է իր մասնավոր կղզի, սակայն պարզ չէ՝ արդյոք արքայադուստրն այցելել է այնտեղ։

Իր հերթին Dagbladet թերթը հաղորդել է, որ Օսլոյի շրջանային դատարանը Նորվեգիայի գահաժառանգ արքայադստեր ավագ որդուն՝ Մարիուս Բորգ Հյոյբիին մինչև մարտի 2-ը՝ չորս շաբաթ ժամկետով դատապարտել է նախնական կալանքի՝ նոր մեղադրանքներով ձերբակալության և նրա գործով դատավարության ֆոնին։

2024 թ. օգոստոսին Հյոյբին, որը մեղադրվում է մարմնական վնասվածքներ հասցնելու և կարողությունը վատնելու համար, ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ դա արել է ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ։ Հոկտեմբերին նրան մեղադրանքներ են առաջադրվել երկու նախկին ընկերուհիների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի, ինչպես նաև անունը չհայտնած տղամարդու հասցեին սպառնալից հաղորդագրություն գրելու համար։ Նոյեմբերին Հյոյբին ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով։

Հայերեն

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան