Իսպանիան դատապարտել է Իսրայելի որոշումը՝ արգելելու «Բժիշկներ առանց սահմանների» ՀԿ-ի գործունեությունը Գազայում

3 րոպեի ընթերցում

Իսպանիայի կառավարությունը փետրվարի 2-ին դատապարտել է Իսրայելի իշխանությունների որոշումը Գազայի հատվածում «Բժիշկներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Diplomat in Spain պարբերականը։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները, մասնավորապես առողջապահության ոլորտի այնպիսի ՀԿ-ները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն, «անփոխարինելի օգնություն են ցուցաբերում Գազայում և Արևմտյան ափին կյանքեր փրկելու ծառայություններ մատուցելու հարցում»։

«Կազմակերպության աշխատանքը Գազայում, ինչպես նաև առողջապահության ոլորտի բոլոր մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը, կարևոր են Գազայի հատվածում աղետալի մարդասիրական իրավիճակը կարգավորելու համար՝ կենսական օգնություն տրամադրելով անտանելի բռնության ենթարկված Գազայի պաղեստինյան բնակչությանը», - նշվում է հայտարարության մեջ։

Իսպանիայի կառավարությունը կոչ է արել Իսրայելին «չեղարկել այս որոշումը, որը լրջորեն խաթարում է ամենահիմնական բարոյական սկզբունքները, և հիշեցնում է նրան միջազգային մարդասիրական իրավունքը պահպանելու իր պարտավորության և բոլոր մարդկանց տառապանքները նվազեցնելու և արժանապատվությունը պաշտպանելու իր միջազգային պարտավորությունների մասին»։

2025 թվականի մարտին Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ անկլավում օգնություն տրամադրել ցանկացող կազմակերպությունները պետք է գրանցվեն և տրամադրեն իրենց անձնակազմի մասին անձնական տեղեկություններ: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնել այս պահանջի վերաբերյալ։

Դեկտեմբերի 30-ին Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախկին գրանցման ժամկետը լրացել է, և, հետևաբար, կազմակերպության գործունեությունը կդադարեցվի 60 օրվա ընթացքում: 2026թ․ հունվարի 30-ին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարության մեջ զգուշացրել է, որ «իսրայելական իշխանությունների հետ ամիսներ տևած անարդյունք բանակցություններից և իրենց անձնակազմի անվտանգության և գործողությունների անկախ կառավարման վերաբերյալ անորոշությունից հետո» որոշել է, որ «ներկայիս պայմաններում չի տրամադրի իր պաղեստինյան և միջազգային աշխատակիցների ցուցակն Իսրայելի իշխանություններին»։

ՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր սպանվել է 1700 առողջապահության աշխատակից, ինչպես նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության 15 գործընկեր»։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել