Աշխարհ

Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Հնդկաստանի հետ. Ժան-Նոել Բարո

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Հնդկաստանի հետ. Ժան-Նոել Բարո

Ֆրանսիան մտադիր է կենտրոնանալ Հնդկաստանի հետ համագործակցության ամրապնդման վրա՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Libération թերթին տված հարցազրույցում։

Բարոյին հարց են ուղղել այն մասին, թե Փարիզը որ գործընկերների հետ է մտադիր զարգացնել համագործակցությունը։

«Օրինակ, Հնդկաստանի», - ասել է նա։

Բարոյի խոսքով՝ ներկայիս արտաքին քաղաքականության պայմաններում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Հարավարևելյան Ասիայում շատ երկրներ կան, որոնք հետևում են Եվրոպայի քաղաքականությանը, քանի որ այդ երկրները շահագրգռված են իրենց ինքնուրույնության պահպանմամբ։

Հնդկական ThePrint հրատարակությունը հունվարի 15-ին հաղորդել էր, որ Նյու Դելին և Փարիզը համաձայնեցրել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար 114 Rafale կործանիչ գնելու պայմանները. գնման պաշտոնական ձևակերպումը կավարտվի 2026 թ. վերջին կամ 2027 թ. սկզբին: Եթե պայմանագիրը ստորագրվի 2027 թ. սկզբին, ապա շահագործման պատրաստ առաջին 18 ինքնաթիռի մատակարարումը կսկսվի 2030 թվականից։

Պայմանագրի կատարման արդյունքներով Հնդկաստանը կդառնա Rafale ինքնաթիռների խոշորագույն օպերատորը Ֆրանսիայի սահմաններից դուրս: 2016 թվականին Նյու Դելին գնել է 36 Rafale ինքնաթիռ, իսկ 2025 թվականին Հնդկաստանը Rafale Marine ևս 26 ինքնաթիռ է պատվիրել իր ռազմածովային ուժերի համար։

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը հունվարի 7-ին հայտարարել է, որ Նյու Դելին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին սպասում է մոտ ժամանակներս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում