ԱՐՄԵԴ-ում բուժհաստատությունների կողմից բուժառուների այցերի վերաբերյալ անճշտությունները բացառելու համար կներդրվի նոր գործիքակազմ

2 րոպեի ընթերցում

ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից բուժառուների այցերը հստակորեն գրանցելու և անճշտությունները բացառելու նպատակով առաջիկայում նախատեսվում է ընդունարաններում ներդնել  համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՐՄԵԴ-ի տնօրեն Ավետ Մանուկյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ քաղաքացիները, հավելվածում ուսումնասիրելով իրենց մասին առողջապահական գրառումները, հայտնաբերել են բժշկին կատարած այցերի տվյալներ, որոնք իրականում չեն կատարել։  

«Հիմնականում խնդիրը պայմանավորված է թղթից սխալ մուտքագրումներով։ Եթե բժիշկն ուղիղ, առցանց աշխատում է ԱՐՄԵԴ-ում, նման սխալներ գրեթե չկան, որովհետև ԱՐՄԵԴ-ն ու բնակչության պետական ռեգիստրն իրար կապված են։ Հիմնականում նման սխալներ լինում են այն բուժհիմնարկներում, որտեղ թղթի վրա ինչ-որ գրառումներ են կատարվում, հետ տրամադրվում են օպերատորին մուտքագրելու համար»,-պարզաբանեց Մանուկյանը՝ չբացառելով թղթային տարբերակով տեղեկատվությունը հավելված մուտքագրելու ընթացքում անուշադրության հետևանքով անճշտությունները, որոնց դեպքում երբեմն մի անձի առողջապահական տվյալները վերագրվում են մեկ ուրիշի։

Մեր զրուցակցի խոսքով՝ խնդրի լուծման համար նախատեսվում է ներդնել նոր գործիք, որով բուժհաստատությունների ընդունարաններում, այդ թվում՝ գյուղական բուժամբուլատորիաներում, այցելուն կնույնականացվի, որից հետո նրա այցը նույն պահին կգրանցվի տեսախցիկի միջոցով։

Ըստ Մանուկյանի՝ այս ձևաչափով լուծումը հնարավոր է որոշակի անհարմարություններ առաջացնի, սակայն մյուս կողմից հնարավոր կլինի բացառել անճշտությունները։

Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ ԱՐՄԵԴ-ում համապատասխան գործիքակազմն արդեն առկա է, իսկ ներդրումը կմեկնարկի առաջիկայում և կիրականացվի աստիճանաբար։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով