Քրդական ուժերը և Սիրիայի կառավարությունը նոր համաձայնության են եկել

2 րոպեի ընթերցում

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) հունվարի 30-ին հայտարարել են Սիրիայի կառավարության հետ նոր համաձայնության գալու մասին, որի նպատակն է կայունացնել հրադադարը և ուրվագծել երկու կողմերի ինտեգրման քայլերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Մասնավորապես, քրդական ուժերը հայտարարել են, որ Սիրիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող անվտանգության ուժերը կմտնեն քրդերի կողմից վերահսկվող Ալ-Հասաքե և Ղամիշլի քաղաքներ, որտեղ նրանց նախկինում արգելված էր մուտք գործել, ինչից հետո կսկսվի SDF-ի և կառավարական ուժերի ինտեգրման գործընթացը։

Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի կողմից կիառավարվող և փաստացի ինքնավար գոտի համարվող տարածքներում գործող կառույցներն ու դրանց աշխատակիցները կինտեգրվեն պետական ​​հաստատությունների կազմ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համաձայնագիրը ներառում է «քուրդ ժողովրդի քաղաքացիական և կրթական իրավունքները և երաշխավորում է տեղահանված անձանց վերադարձը իրենց տարածքներ»։

«Համաձայնագրի նպատակն է միավորել սիրիական տարածքները և հասնել տարածաշրջանում լիարժեք ինտեգրման գործընթացի՝ ամրապնդելով շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և համատեղելով երկրի վերականգնման ջանքերը», - ասվում է հայտարարության մեջ։

Դամասկոսից դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հաստատել է համաձայնության կնքումը։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան